Քրդերն Իրանի էթնիկական կազմում

10 ր.   |  2019-06-26


Արդի հիմնախնդիրներ

Իրանի էթնիկական կազմում քրդերն առանձնահատուկ տեղ են գրավում: Քրդերը ցեղային հանրույթ են, այսինքն՝ քրդական բոլոր ցեղերին ընդունված է համարել քուրդ էթնոանվանումով, սակայն իրականում գործ ունենք տարբեր ցեղային միավորների հետ՝  քուրդ, սորան, կուրմանջ, համապատասխանաբար՝ լեզուն, որով խոսում են այդ ցեղերը կոչվում է քրդերեն, սորանի, կուրմանջի: Իրանում քրդերը հիմնականում բնակվում են Արևմտյան Ատրպատական, Քրդստան, Քերմանշահ և Իլամ նահանգներում: